21:42  ,  16 մայիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիան» 800-րդ հաղթանակը տարավ Բունդեսլիգայում

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո անցկացված 26-րդ տուրի տնային խաղում «Շալկեին» 4։0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայում տարած հաղթանակների թիվը հասցրեց 800-ի։

«Բորուսիան» սեփական խաղադաշտում «Շալկեին» չէր հաղթել 2015թ․ նոյեմբերի 8-ից։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե 04»՝ 4:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 29, Ռաֆայել Գերեյրո, 45, 63, Տորգան Ազար, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում