19:19  ,  16 մայիսի, 2020

Բունդեսլիգա․ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Շալկեին»՝ 4։0, օրվա արդյունքներ

Վերսկսվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մարտի 11-ին դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը։ Մեկնարկեց 26-րդ տուրը։ 

Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրոն։ Աչքի ընկան նաեւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու բելգիացի հարձակվող Տորգան Ազարը։

«Բորուսիան» 54 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ չեմպիոն «Բավարիայից», որը մայիսի 17-ին Բեռլինում կխաղա «Ունիոնի» հետ։

«Հոֆենհայմը» սեփական խաղադաշտում 0։3 հաշվով պարտվեց Բեռլինի «Հերտային»։ Ոտնաթաթի վնասվածքից հետո վերականգնված Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

Հանդիպումները մինչեւ մրցաշրջանի ավարտն անցկացվելու են առանց հանդիսականների։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե 04»՝ 4:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 29, Ռաֆայել Գերեյրո, 45, 63, Տորգան Ազար, 48

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1։2

Տին Եդվայ, 54 - Ռենատո Շտեֆեն, 43, Դանիել Գինչեկ, 90+1

«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Պադերբորն»՝ 0։0

«Հոֆենհայմ» - «Հերտա»՝ 0։3

Քեւին Ակպոգումա, 58, ինքնագոլ, Վեդադ Իբիշեւիչ, 60, Մատեուս, 74

«ՌԲ Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»՝ 1։1

Յուսուֆ Պոուլսեն, 77- Մանուել Գուլդե, 34

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս