17:06  ,  16 մայիսի, 2020

«Շիրակն» ուժեղ էր «Վանից»

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Հայաստանի առաջնության վերսկսմանը պատրաստվող թիմերը շարունակում են անցկացնել ստուգողական հանդիպումներ։

Բարձրագույն խումբը ներկայացնող Գյումրիի «Շիրակը» մրցել է Առաջին խմբում հանդես եկող «Վանի» հետ եւ առավելության է հասել 2։1 հաշվով։

«Շիրակի» կազմում աչքի են ընկել Հրայր Մկոյանն ու Մորի Կոնեն։ «Վանից» գոլի հեղինակ է դարձել Ստեֆան Աջումանին։

Հիշեցնենք, որ «Փյունիկն» ու «Նոան» մայիսի 16-ին եւս անցկացրել են ստուգողական հանդիպում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում