21:14  ,  15 մայիսի, 2020

Թենիսի մրցաշարերի վերսկսումը հետաձգվեց մինչեւ հուլիսի 31-ը

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF)  կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշարեր չի անցկացնի մինչեւ հուլիսի 31-ը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP)  եւ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) եւս մրցաշարերի վերսկսումը հետաձգել են մինչեւ հուլիսի 31-ը։

Մարտի սկզբին թենիսի մրցաշրջանը դադարեցվել էր վեց շաբաթով, հետո հետաձգվեց մինչեւ հունիսի 7-ը, հետո էլ՝ մինչեւ հուլիսի 13-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English