Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշարեր չի անցկացնի մինչեւ հուլիսի 31-ը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) եւ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) եւս մրցաշարերի վերսկսումը հետաձգել են մինչեւ հուլիսի 31-ը։
Մարտի սկզբին թենիսի մրցաշրջանը դադարեցվել էր վեց շաբաթով, հետո հետաձգվեց մինչեւ հունիսի 7-ը, հետո էլ՝ մինչեւ հուլիսի 13-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում