12:51  ,  15 մայիսի, 2020

ՄՕԿ նախագահ. Դեռ վաղ է խոսել Օլիմպիական խաղերում հանդիսականների քանակի կրճատման մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիո-2020-ի խաղերում կիրառվելիք սահմանափակումների մասին:

«Շատ կարևոր է, որպեսզի Օլիմպիական խաղերի անցկացումը վտանգի չենթարկի մարդկանց առողջությունը: Դրա համար ՄՕԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հիմա դեռ շատ վաղ է խոսել Օլիմպիական խաղերում հանդիսականների քանակի կրճատման մասին: Այս հարցում մենք որոշում կընդունենք հաջորդ տարի»,- Բախի խոսքը փոխանցում է R Sport-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Տոկիո-2020-ի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում