22:42  ,  14 մայիսի, 2020

ՄՕԿ-ը 800 միլիոն դոլար կծախսի սպորտում կորոնավիրուսի հետեւանքների վերացման համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի եւ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու հետեւանքները համաշխարհային սպորտում հաղթահարելու նպատակով կծախսի 800 միլիոն դոլար։ Այդ մասին ՄՕԿ-ի գործկոմի նիստից հետո հայտարարել է կազմակերպության ղեկավար, գերմանացի Թոմաս Բախը, փոխանցում է ՄՕԿ-ի կայքը։

Այդ գումարից 150 միլիոն դոլարը կլինեն վարկային միջոցներ միջազգային ֆեդերացիաների եւ ազգային օլիմպիական կոմիտեների համար։

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս