21:09  ,  14 մայիսի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Լոկոմոտիվ»՝ 4։1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» մայիսի 14-ին անցկացրել է նաեւ երկրորդ ստուգողական հանդիպումը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 4։1 հաշվով առավելության է հասել Երեւանի «Լոկոմոտիվի» նկատմամբ։

Օրվա առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2։2 հաշվով էր խաղացել Երեւանի «Ալաշկերտի» հետ։

Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո չեմպիոն «Արարատ-Արմենիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» 31 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով