11:02  +04,  15 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ հարձակվողը Շվեդիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Շվեդական Örebro SK ակումբի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 18-ամյա հարձակվող Դավիթ Սահակյանը:

«Ծնվել եմ 2002 թվականի ապրիլի 1-ին Գերմանիայում: Ընտանիքով տեղափոխվել ենք Շվեդիա, երբ ես 2 տարեկան էի: Իմ հայրը հայ է, իսկ մայրս՝ ռուս: Խաղում եմ կենտրոնական և եզրային հարձակվողի դիրքերում:

Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից Nora BK ակումբում, հաճախել եմ Grillska Gymnasiet էլիտար ֆուտբոլային դպրոց: 14 տարեկանում տեղափոխվել եմ Nora BK-ի հիմնական թիմ, որը հանդես է գալիս Շվեդիայի չորրորդ դիվիզիոնում:

2018 թվականին տեղափոխվել եմ Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի՝ Superettan-ի Degerfors IF ակումբ: 1 տարի անցկացրել եմ պատանեկան թիմում, խաղացել եմ Շվեդիայի պատանեկան առաջնության Բարձրագույն խմբում: Degerfors IF-ում արդյունավետ տարի եմ անցկացրել, շատ գոլեր հեղինակել:

Նախորդ տարի տեղափոխվել եմ Շվեդիայի Բարձրագույն խմբի՝ Allsvenskan-ի Örebro SK ակումբ: Հանդես եմ գալիս Մ-19 և Մ-21 տարեկանների թիմերում: Պարբերաբար մարզվում եմ գլխավոր թիմի հետ: Örebro SK-ի ակադեմիան լավագույններից մեկն է Շվեդիայում:

2018 թվականին մասնակցել եմ Շվեդիայի Մ-17 տարեկանների պատանեկան հավաքականի հավաքին:

Իմ ընտանիքի մի մասն ապրում է Հայաստանում, որտեղ ես մի քանի անգամ եղել եմ: Հայաստանի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներից հրավեր ստանալը մեծ պատիվ կլինի ինձ ու ընտանիքիս համար: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի և Ձեր ջանքերի համար»,- նշել է Դավիթ Սահակյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ