18:16  ,  14 մայիսի, 2020

Հունիսի 1-ին ֆուտզալի հայկական թիմերը կսկսեն գավաթի խաղարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը։

Խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Ընդունված որոշման համաձայն՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչի զույգերը

«Էկո Վիլ» - «Էվրիկա»

«Չարբախ» - «Շահումյան»

«Ջոկեր» - «Սիրիուս»

«Նորք-Մարաշ» - «Ֆալկոնս»

«ՀՊՏՀ» - «Եղվարդ»

«Արարատ» - «Դվին»

«Արարատ-Արմենիա» - «Մովիսթար»

«Սպորտինգ» - «Լեո»

Մրցաշարին մասնակցելու համար խաղացողների հայտավորման վերջնաժամկետն է մայիսի 27-ը։

Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 1-ն, բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում