14:29  ,  14 մայիսի, 2020

«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» ոչ ոքի խաղացին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշրջանի վերսկսումից առաջ Երևանի «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում են անցկացրել:

Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: «Ալաշկերտի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Գլիշիչը և Գուստավո Մերմենտինին, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմից դուբլի հեղինակ է դարձել Մայիլսոն Լիման:

Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո չեմպիոն «Արարատ-Արմենիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» 31 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով