17:10  ,  14 մայիսի, 2020

Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ մարզիկը

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ մարզիկը, հայտնում է Sunday Times-ը:

35-ամյա Հեմիլթոնը գերազանցել է լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին, որի կարողությունը կարիերան ավարտելու պահին (2013թ.) կազմել է 226 միլիոն եվրո: Լյուիս Հեմիլթոնի կարողությունը վերջին 1 տարում ավելացել է 37 միլիոն եվրոյով և կազմում է 253 միլիոն եվրո:

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկների թվում է նաև գոլֆի մարզիկ Ռորի Մակիլրոյը՝ 170 միլիոն եվրո կարողությամբ:

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ մարզիկն է՝ 114 միլիոն եվրո կարողությամբ: Վերջին 1 տարում Բեյլի կարողությունն աճել է 20 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում