15:39  ,  14 մայիսի, 2020

Ֆետելը կտեղափոխվի «Մերսեդես» կամ կհեռանա Ֆորմուլա-1-ից

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի 32-ամյա գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է տեղափոխվել «Մերսեդես», տեղեկացնում է F1-Insider-ը:

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Ֆետելը մերժել է «Մակլարենի» առաջարկը և բանակցում է «Մերսեդեսի» հետ, որի հետ համաձայնության չգալու դեպքում՝ կհեռանա Ֆորմուլա-1-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբաստիան Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման և հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ֆերարիի» հետ, որն ավարտվում է այս տարի։ «Ֆերարին» պատրաստ է նրան վճարել միայն 12 միլիոն եվրո։ Ֆետելն այժմ ստանում է 36 միլիոն եվրո։

«Ֆերարիում» Ֆետելին կփոխարինի «Մաքլարեն» թիմի 25-ամյա իսպանացի մրցարշավորդ Կառլոս Սայնսը, որի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս