Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել հունիսի 13-ին վերսկսել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
1 շաբաթվա ընթացքում թիմերը 2 հանդիպում կանցկացնեն, ինչը հնարավորություն կտա օգոստոսի 2-ին ավարտել մրցաշրջանը:
Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումները կանցկացվեն հուլիսին, իսկ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումները՝ օգոստոսին:
Իտալիայում թիմերը մայիսի 18-ից կվերսկսեն խմբային մարզումները։ Հիմա ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրերով։
Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի 9-ից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում