23:41  ,  13 մայիսի, 2020

Շվեյցարիայի կառավարությունը 360 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ֆուտբոլի եւ հոկեյի թիմերին

Շվեյցարիայի կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետեւանքները հաղթահարելու նպատակով երկրի ֆուտբոլային եւ հոկեյի լիգաներին կտրամադրի 360 միլիոն դոլարի վարկային միջոցներ, հաղորդում է Swiss Hockey News-ը։

Արդեն ակումբները ստացել են 180 միլիոն դոլար, որի միջոցով հունիսի 1-ից վեց ամիս կլրացնեն բյուջեների դեֆիցիտը։ Արտոնյալ պայմաններով վարկի մարման ժամկետը 5 տարի է։ Մնացած գումարը ակումբները կստանան հաջորդ տարի, 10 տարի մարման ժամկետով։

Վարկային միջոցներից օգտված ակումբները պարտավոր են հաջորդ երեք տարիների համար 20 տոկոսով կրճատել խաղացողների աշխատավարձը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս