18:12  ,  13 մայիսի, 2020

Խինես Մելենդեսը՝ կորոնավիրուսից ապաքինվելու, հայկական ֆուտբոլի եւ Խոակին Կապարոսի մասին (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, 70-ամյա իսպանացի Խինես Մելենդեսը հարցազրույց է տվել Sport.es-ին՝ պատմելով կորոնավիրուսով վարակվելու, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Խոակին Կապարոսի նշանակման եւ հայկական ֆուտբոլի մասին։

 «Մարտի 11-ից տանն եմ։ Իսպանիա էի ժամանալ Չեմպիոնների լիգայի «Վալենսիա» - «Ատալանտա» հանդիպման համար։ Պետք է պատրաստ էի տեխնիկական հաշվետվություն ՈւԵՖԱ-ի համար։ Հիմա տանն եմ՝ Ալբասետեում։ Աշխատում եմ, կիթառ եմ նվագում։ Ամեն օր լիցքային վարժություններ եմ անում եւ ծափահարում եմ բուժաշխատողներին։ Վարակը բոլոր երկրներին հանկարծակիի բերեց։ Պետք է լինենք միասնական։

«Վալենսիա» - «Ատալանտա» հանդիպման ժամանակ զրուցել եւ գրկախառնվել եմ իսպանական ակումբի խաղացողների հետ, որոնց մոտ հետագայում հաստատվել է կորոնավիրուս։ Դրանից հետո ես վատ ինքնազգացողություն ունեի, սկսվեց չոր հազ, բայց առանց բարձր ջերմության։ 22 օր հակաբիոտիկներ ընդունեցի եւ վերականգնվեցի։ Հիմա արդեն լավ եմ զգում ինձ։

Տեսնենք, թե երբ կկարողանամ վերադառնալ Հայաստան։ Այնտեղ վիճակն ավելի հանգիստ է։ Առաջնության վերսկսումը սպասվում է մայիսի 23-ին։

Հայաստանի հավաքականին պետք էր Խոակին Կապարոսի մակարդակի մարզիչ։ Ես գերազանց գիտեմ նրա հնարավորությունները։ Կապարոսը բնածին հաղթող է։ Դա այն է, ինչ պետք է հայկական ֆուտբոլին։ Հայաստանում բոլորը չափազանց դրական ընդունեցին նրա նշանակման մասին նորությունը։

Բարդ կլինի, բայց մենք պետք է պայքարենք 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Ֆուտբոլային խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է։ Հայ ֆուտբոլիստները մրցունակ են եւ մոտիվացված են նշանակալի հաջողության հասնելու ձգտումով։ Հայաստանում մարդիկ ապրում են ֆուտբոլով»,- նշել է Մելենդեսը։

Պատրաստեց Սամվել Սուքիասյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում