15:43  ,  13 մայիսի, 2020

«Բարսելոնան» տրանսֆերի է հանել թիմի պաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը նոր պայմանագրի հարցում չի կարողացել համաձայնության գալ Սեմեդուի հետ և որոշել է տրանսֆերի հանել ֆուտբոլիստին:

«Բարսելոնան» ակնկալում է Սեմեդուի վաճառքից ստանալ 40 միլիոն եվրո, որը կօգտագործի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:

Հիշեցնենք, որ Նելսոն Սեմեդուն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին պորտուգալական «Բենֆիկայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում