21:09  +04,  12 մայիսի, 2020

«Ֆերարիում» Ֆետելին կփոխարինի Սայնսը

Ֆորմուլա-1-ի «Մաքլարեն» թիմի 25-ամյա իսպանացի մրցարշավորդ Կառլոս Սայնսը հաջորդ մրցաշրջանում կզբաղեցնի 32-ամյա գերմանացի Սեբաստիան Ֆետելի տեղը «Ֆերարիում», հաղորդում է Corriere della Sera-ն։

Սայնսի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Ֆետելը ստանում է մոտ երեք անգամ շատ։

Մայիսի 12-ին «Ֆերարին» պաշտոնապես հայտարարեց, որ չի երկարաձգի պայմանագիրը Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնի հետ։ Ֆետելը հրաժարվել է կնքել նոր պայմանագիր տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ