12:10  ,  11 մայիսի, 2020

Պրեմյեր լիգայի պատմության լավագույն պաշտպանը՝ ըստ Վենսան Կոմպանիի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» լեգենդար ֆուտբոլիստ Վենսան Կոմպանին կարծիք է հայտնել Պրեմյեր լիգայի պատմության լավագույն պաշտպանի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Պրեմյեր լիգայի պատմության լավագույն պաշտպանը Վիրջիլ վան Դեյքն է, չնայած նա առաջնությունում դեռ չի խաղացել այնքան, որքան Ռիո Ֆերդինանդը կամ Ջոն Թերին:

Այնուամենայնիվ, Վան Դեյքը վերջին տարիներին ցույց է տվել, թե ինչ մակարդակի պաշտպան է»,- Կոմպանիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Վիրջիլ վան Դեյքը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին «Սաութհեմփթոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում