10:17  ,  11 մայիսի, 2020

Պրեմյեր լիգայի վերսկսման նախնական ժամկետը

Կորոնավիրուսի պատճառով մարտի կեսերին դադարեցված Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին, հայտնում է The Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 11-ին կներկայացնի երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացման ծրագիրը:

Սպասվում է, որ Բորիս Ջոնսոնը կհայտարարի նաև մարզական միջոցառումների վերսկսման ժամկետը:

Թիմերը կկարողանան մարզումների վերադառնալ մայիսի 18-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում