10:30  +04,  11 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ կիսապաշտպանը ՄԼՍ-ից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Դիարբյանը հանդիսանում է ՄԼՍ-ը ներկայացնող New England Revolution ակումբի ակադեմիայի շրջանավարտ:

«Ծնվել եմ 2001 թվականին ԱՄՆ-ի Կրանստոն քաղաքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գևորգը:

«Նախորդ 3 տարիներին հանդես եմ եկել ՄԼՍ-ի New England Revolution ակումբի ակադեմիայում, խաղացել եմ Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 տարեկանների թիմերում:

Եկել է հաջորդ քայլը կատարելու ժամանակը: Ես որոշում եմ ընդունել կարիերաս շարունակել Providence քոլեջի թիմում: Այստեղ ես կստանամ բարձրակարգ կրթություն, ինչը շատ կարևոր է ինձ համար, և կունենամ լավ կարիերա կառուցելու հնարավորություն: Քոլեջի լավագույն խաղացողները հաճախ ընդգրկվում են ՄԼՍ-ի դրաֆթում:

Ապագայում շատ կցանկանամ խաղալ ՄԼՍ-ում կամ էլ համալրել եվրոպական թիմերից մեկի կազմը:

Այստեղ ինձ հաճախ են համեմատում Մխիթարյանի հետ կամ անվանում հայկական Մեսի, երևի թե նմանություններ են տեսնում խաղաոճում (ծիծաղում է):

Ես միասնական ընտանիք ունեմ: Կարիերայիս ընթացքում ինձ շատ են օգնել ծնողներս, ավագ եղբայրս` Ազատը: Ի դեպ, պապիկս ևս ֆուտբոլիստ է եղել:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, զգում եմ, որ պաշտպանում եմ Հայաստանի պատիվը ԱՄՆ-ում: Դա ինձ ուժ է և հավելյալ պատասխանատվության զգացում է տալիս:

Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հավաքականներից հրավերի: Պարզապես երջանիկ կլինեմ, եթե հրավիրվեմ իմ հայրենիքի հավաքական: Դա իմ ընտանիքի երազանքն է»,- նշել է Գևորգ Դիարբյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ