20:08  ,  10 մայիսի, 2020

ՖԻԴԵ Ազգերի գավաթ․ Չինաստանը նվաճեց տիտղոսը

Առաջին անգամ անցկացված արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության հաղթողի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը։

Սուպերեզրափակիչում չինացիները մրցեցին ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Դին Լիրենը սպիտակներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, Յի Վեյը սեւերով պարտվեց Ֆաբիանո Կարուանային, Յու Յանջին սպիտակներով հաղթեց Ուեսլի Սոյին, Յիֆան Հոուն սեւերով ոչ ոքի խաղաց Իրինա Կրուշի հետ։

Խմբային փուլում ավելի շատ թիմային եւ ընդհանուր միավորներ վաստակելու շնորհիվ ազգերի գավաթակիր դարձավ Չինաստանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում