13:42  ,  9 մայիսի, 2020

«Վեսթ Հեմի» փոխնախագահ. Մենք պետք է ախտահանենք խոտածածկը, սակայն չգիտենք՝ ինչպես

Անգլիական «Վեսթ Հեմ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Կարին Բրեդին նշել է, որ Պրեմյեր լիգայի ակումբները համաձայն են վերսկսել մրցաշրջանը, սակայն տարաձայնություններ ունեն որոշ հարցերի վերաբերյալ:

«Պրեմյեր լիգայի բոլոր 20 թիմերը համակարծիք են, որ մրցաշրջանը պետք է վերսկսվի, սակայն մենք դեռ չենք հստակեցրել այն քայլերը, որոնք կատարվելու են մրցաշրջանի վերսկսումից առաջ:

Պրեմյեր լիգան պահանջում է յուրաքանչյուր հանդիպումից առաջ ախտահանել խոտածածկը, սակայն ինչպե՞ս է դա հնարավոր: Կան շատ այլ հարցեր ևս, սակայն վստահ եմ, որ մենք կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ»,- Բրեդիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսի սկզբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում