13:13  ,  9 մայիսի, 2020

Նադալ. Դեռ չեմ պատրաստվում ավարտել կարիերաս

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դեռ մտադրություն չունի ավարտել կարիերան:

Այնուամենայնիվ, 33-ամյա Նադալը չի բացառել, որ այս տարի կարող է չմասնակցել «Ռոլան Գարոսի» մրցաշարին:

«Ինձ ավելի երկար դադար է հարկավոր, քան մյուս թենիսիստներին: Կասկածում եմ, որ այս տարի ինձ կտեսնեք «Ռոլան Գարոսում», սակայն դեռ մտադիր չեմ ավարտել կարիերաս: Ցանկանում եմ վերադառնալ լավագույն մարզավիճակում»,- Նադալի խոսքը մեջբերում է Lavoz de Galicia-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 24-ից հունիսի 7-ը, կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է և կմեկնարկի սեպտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English