19:14  ,  8 մայիսի, 2020

Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո կթույլատրվի ֆուտբոլիստների 5 փոփոխություն

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո թիմերին կթույլատրվի հանդիպման ընթացքում կատարել հինգ փոփոխություն, հաղորդում է COPE-ը։

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան եւ Լա Լիգան կողմ են արտահայտվել այդ փոփոխությանը։ Նաեւ կթույլատրվի հայտացուցակը 18-ից դարձնել 23 խաղացող։ Հանդիպման ընթացքում կթույլատրվի երկու կարճատեւ դադար ջուր խմելու եւ հանգստանալու նպատակով։

Նույն փոփոխությունները կկիրառվեն նաեւ Սեգունդայում։

Իսպանիայի առաջնությունների վերսկսումը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով