17:15  ,  8 մայիսի, 2020

Միրալեմ Պյանիչը համաձայն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Բարսելոնա»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը համաձայն է կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում», հաղորդում է gazetta.it-ը։

«Յուվենտուսը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ստեղծված տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ակումբները կարող են քննարկել նաեւ ֆուտբոլիստների փոխանակություն։

«Բարսելոնան» առաջարկում է կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչին կամ Արտուրո Վիդալին, թուրինյան ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել կիսապաշտպան Արտուրո Մելոյին։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյանիչը մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում