13:10  ,  8 մայիսի, 2020

Իսպանիայի առաջնության վերսկսման նախնական ժամկետը

Իսպանիայի սպորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկում են երկրում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման ժամկետը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցաշրջրջանը վերսկսել հունիսի 20-ին և ավարտել հուլիսի 26-ին, որպեսզի ֆուտբոլիստները 2 շաբաթ հանգստի հնարավորություն ունենան հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Իսպանիայի գրեթե բոլոր թիմերն արդեն վերսկսել են մարզումները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվել էր մարտի կեսերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս