16:47  ,  6 մայիսի, 2020

«Յուվենտուսը» վերսկսել է մարզումները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մայիսի 5-ից «Յուվենտուսի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումներն ակումբի մարզաբազայում: Ֆուտբոլիստները մարզվել են փոքր խմբերով: 

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 27-ից հունիսի 2-ը, իսկ առաջնությունը նախատեսված է ավարտել հուլիսի կեսերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում