Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել կորտում։ Սերբ թենիսիստը տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։
Հիշեցնենք, որ թենիսի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերը դադարեցված են մարտի 18-ից օգոստոսի 3-ը։ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի, իսկ «Ռոլան Գարոսը» տեղափոխվել է աշուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում