21:51  ,  4 մայիսի, 2020

Նովակ Ջոկովիչը կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել կորտում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել կորտում։ Սերբ թենիսիստը տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։

Հիշեցնենք, որ թենիսի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերը դադարեցված են մարտի 18-ից օգոստոսի 3-ը։ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի, իսկ «Ռոլան Գարոսը» տեղափոխվել է աշուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում