19:14  ,  9 սեպտեմբերի, 2012

Այս հավաքականը ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ. Տիգրան Նալբանդյան

Այս հավաքականը ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը։

«Սրտանց շնորհավորում եմ մեր հավաքականին: Նրանք դարձան լեգենդ, եւ բոլորիս նորից անչափ ուրախացրին: Այս հավաքականը ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Քիչ թիմեր են եղել, որ ամբողջ սպորտի պատմության մեջ, գրեթե նույն կազմով, երեք անգամ դառնան օլիմպիական չեմպիոն: Սա իրոք պատմական հաղթանակ է, այն էլ Ստամբուլում»,- նշեց Տիգրան Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ գործակցով երրորդ անգամ չեմպիոն հռչակվեց Հայաստանը։ Երրորդ տեղում Ուկրաինան է։

Հայաստանը նաեւ եռակի բրոնզե մեդալակիր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով