10:22  +04,  1 մայիսի, 2020

ՊՍԺ-ն չեմպիոնությունը նվիրել է բուժաշխատողներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ ակումբն իր չեմպիոնությունը նվիրում է ամբողջ աշխարհի բուժաշխատողներին:

«Մենք ցանկանում ենք մեր չեմպիոնությունը նվիրել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին և բոլոր նրանց, ովքեր այս ծանր ժամանակահատվածում պայքարում են մարդկային կյանքեր փրկելու համար:

Այս գավաթը մեզ տրվել է երկարաժամկետ ծանր աշխատանքի արդյունքում: Շնորհակալ եմ ակումբի ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլոր աշխատակիցներին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին որոշել է Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ