14:58  ,  30 ապրիլի, 2020

ՊՍԺ-ն ճանաչվեց Ֆրանսիայի չեմպիոն. Հայտնի են ՉԼ-ի ու ԵԼ-ի մասնակիցները

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն, տեղեկացնում է L'Equipe-ն:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշել է նաև հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի մասնակիցներին՝ թիմերին դասակարգելով առաջնության դադարեցման պահին զբաղեցրած տեղերով: 

Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հատկացվել են ՊՍԺ-ին, «Մարսելին» և «Ռենին», իսկ Եվրոպայի լիգայի ուղեգրերը՝ «Լիլին», «Ռեյմսին» ու «Նիցային»:

Ֆրանսիայի առաջնությունից դուրս կմնան մրցաշարային աղյուսակի 2 հետնապահները՝ «Թուլուզն» ու «Ամիենը», իսկ նրանց տեղը կզբաղեցնեն երկրորդ դիվիզիոնի առաջատարները՝ «Լանսն» ու «Լորյանը»:

1997 թվականից հետո առաջին անգամ «Լիոնը» չի մասնակցի եվրագավաթային մրցաշարերի:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է մինչև սեպտեմբեր երկրում արգելել խոշոր մարզական միջոցառումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով