13:47  ,  29 ապրիլի, 2020

Իտալիայի սպորտի նախարարն ակնարկել է ֆուտբոլային մրցաշրջանն ավարտելու մասին

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել է, որ երկրում ֆուտբոլային դադարեցված առաջնությունները կարող են չվերսկսվել:

«Մենք բանակցում ենք բոլոր կողմերի հետ, սակայն այս պահին դեռ ոչինչ որոշված չէ: Բացառված չէ, որ մենք կավարտենք մրցաշրջանը և կսկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին:

Ֆրանսիան, անկասկած, չի լինի վերջին երկիրը, որը որոշում է վաղաժամ ավարտել մրցաշրջանը»,- Սպադաֆորիայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում խոշոր մարզական միջոցառումների անցկացումն արգելվում է մինչև սեպտեմբեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում