10:45  ,  29 ապրիլի, 2020

Լա Լիգայի նախագահ. Սխալ եմ համարում Ֆրանսիայի առաջնությունն ավարտելու որոշումը

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտելու տեղեկությունը:

«Ես սխալ եմ համարում այդ որոշումը: Արտադրամասերում և գործարաններում աշխատելն ավելի վտանգավոր է, քան դատարկ տրիբունաներում ֆուտբոլ խաղալը: Չեմ հասկանում, թե ինչու է նման որոշում ընդունվել:

Մրցաշրջանը վաղաժամ ավարտելը շատ ծանր հետևանքներ կունենա թիմերի համար: Հուսով եմ, որ Ֆրանսիան կլինի վերջին երկիրը, որտեղ մրցաշրջանը վաղաժամ կավարտվի»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր, որ երկրում մինչև սեպտեմբեր կարգելվի խոշոր մարզական միջոցառումների, այդ թվում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու լիգան առաջիկայում պետք է քննարկեն առաջնություններն անավարտ թողնելու հետեւանքները, արդյունքների չեղարկման, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ուղեգրերի բաշխման հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով