19:06  ,  28 ապրիլի, 2020

Ֆրանսիայի վարչապետ․ Մինչեւ սեպտեմբեր խոշոր մարզական միջոցառումներ չեն լինի

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության վերսկսումը հնարավոր չի լինի։ Մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

«Մինչեւ սեպտեմբեր խոշոր մարզական միջոցառումներ չեն լինի երկրի տարածքում։ Ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը հնարավոր չէ»,- Էդուարդ Ֆիլիպի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու լիգան առաջիկայում պետք է քննարկեն առաջնություններն անավարտ թողնելու հետեւանքները, արդյունքների չեղարկման, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ուղեգրերի բաշխման հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս