14:45  ,  28 ապրիլի, 2020

NBA-ն մայիսի 8-ից ակումբներին կթույլատրի վերսկսել մարզումները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան ակումբներին թույլ կտա մայիսի 8-ից որոշ նահանգներում վերսկսել մարզումները, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Սկզբնական փուլում բասկետբոլիստները կմարզվեն փոքր խմբերով, իսկ թիմային աշխատանքը դեռ արգելված կլինի:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այժմ քննարկում են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը մեկ քաղաքում առանց հանդիսականների շարունակելու տարբերակը։

Միացե՜ք NEWS.am Sport-ի Instagram-ի պաշտոնական էջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում