15:15  ,  27 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի թիմերին կթույլատրվի 1 խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել

Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը 2019/20 մրցաշրջանի մնացած հատվածի համար փոփոխության կենթարկվի մրցաշարի անցկացման ձևաչափը, տեղեկացնում է The Sun-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմերը 1 շաբաթվա ընթացքում անցկացնելու են 2-3 հանդիպում, Պրեմյեր լիգայի թիմերին կթույլատրվի 1 խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Պրեմյեր լիգայի մրցաշրջանը դադարեցվել է մարտի 13-ին:

Սպասվում է, որ Անգլիայում ֆուտբոլային առաջնությունները կվերսկսվեն մայիսի վերջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում