09:44  ,  27 ապրիլի, 2020

Իտալիայի առաջնության վերսկսման նախնական ժամկետը

Իտալիայի առաջնությունը ներկայացնող ֆուտբոլային ակումբները մայիսի 4-ին առաջին մարզումը կանցկացնեն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո, հայտնում է La Repubblica-ն:

Մինչև մայիսի 18-ը թիմերը կմարզվեն փոքր խմբերով, իսկ մայիսի 18-ից հետո կսկսեն մարզվել ընդհանուր խմբով:

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 27-ից հունիսի 2-ը, իսկ առաջնությունը նախատեսված է ավարտել հուլիսի կեսերին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով