22:45  ,  26 ապրիլի, 2020

NBA-ի ակումբներին թույլ կտան մայիսի 1-ից բացել մարզաբազաները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները, հաղորդում է ESPN-ը։

Թիմերը հնարավորություն կունենան բասկետբոլիստների համար կազմակերպել անհատական մարզումները։ Թիմային աշխատանքը դեռ արգելված կլինի։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այժմ քննարկում են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը մեկ քաղաքում առանց հանդիսականների շարունակելու տարբերակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում