NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
Բելգիական ASV Geel ակումբի մինչեւ 15 տարեկանների թիմում հանդես է գալիս 14-ամյա պաշտպան Սարգիս Գաբոյանը։
«Սարգիսը ֆուտբոլով զբաղվում է 6 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆուտբոլիստի հայրը՝ Հրաչ Գաբոյանը։
«Որդիս հանդես է գալիս հիմնականում աջ պաշտպանի դիրքում, բայց որոշ մարզիչներ նրան փորձել են նաեւ «8 համարի» դիրքում (կենտրոնական կիսապաշտպան - խմբ․)։
2016-2017 թվականներին որդիս խաղացել է KFC Duffel-ի պատանեկան թիմում, հետո տեղափոխվել է Lierse SK։
2019 թվականից նա ներկայացնում է բելգիական IP լիգայի ASV Geel-ը։ Բելգիայի պատանեկան առաջնությունը տարբերվում է այլ երկրների առաջնություններից, սպեցիֆիկ եւ բարձր մրցակցությամբ մրցաշար է։
Սարգիսը պարբերաբար մարզումներ է անցկացնում հոլանդական ՊՍՎ-ի ակադեմիայում։ Նախնական պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերին նա փորձաշրջան կանցնի ֆրանսիական «Լիոնում»։
Կապ ենք պահում «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանի, նաեւ Գյումրիի ակումբի նախկին խաղացող Արա Ադամյանի հետ, որն այժմ աշխատում է Ֆրանսիայում։
Հպարտ ու երջանիկ կլինենք, եթե Սարգիսը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից։ Նա կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավագույն կողմերից դրսեւորվի եւ օգնի հայրենիքին»,- նշեց Հրաչ Գաբոյանը։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում