10:48  ,  25 ապրիլի, 2020

«Լացիոյի» նախագահ. Ովքեր դեմ են մրցաշրջանի վերսկսմանը, չեն հասկանում՝ ինչ են խոսում

Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն խիստ քննադատության է ենթարկել այն մարդկանց, որոնք դեմ են ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը:

«Նրանք, ովքեր դեմ են մրցաշրջանի վերսկսմանը, չեն հասկանում՝ ինչ են խոսում: Նրանք չեն հասկանում, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե մրցաշրջանը չեղարկվի:

Հույս ունեմ, որ մրցաշրջանը հնարավորինս շուտ կվերսկսվի, և մենք կկարողանանք խուսափել սնանկացումից»,- «Լացիոյի» նախագահի խոսքը փոխանցում է TG Regione-ն:

Սպասվում է, որ իտալական թիմերը մարզումները կվերսկսեն մայիսի 4-ից, իսկ ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի մայիսի վերջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով