18:22  ,  24 ապրիլի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է Ումտիտիին եւ Սեմեդուին փոխանակել «Տոտենհեմի» խաղացողի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշպան Տանգի Նդոմբելեին, հաղորդում է Sky Sports-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով, կատալոնական ակումբը Նդոմբելեի համար անգլիական ակումբին առաջարկել է պաշտպաններ Սամուել Ումտիտիի եւ Նելսոն Սեմեդուի տրանսֆերները։

Առայժմ հայտնի չէ «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերմունքը հնարավոր գործարքին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Նդոմբելեն մասնակցել է 19 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում