23:08  ,  23 ապրիլի, 2020

Վերները պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ», եթե Կլոպը երաշխիքներ տա

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Տիմո Վերները պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ», եթե անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երաշխավորի նրան մշտական տեղ մեկնարկային կազմում, հաղորդում է Sky Sports-ը։

«ՌԲ Լայպցիգն» էլ պատրաստ է վաճառել Տիմո Վերներին, եթե «Լիվերպուլը» վճարի ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 52 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերային գինը։

Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Բավարիան», «Ռեալը» եւ «Չելսին»։ Նրա պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում