19:41  ,  23 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ-ն անփոփոխ թողեց Եվրո-2020-ի անվանումը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է անփոփոխ թողնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անվանումը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգված եւ 2021 թվականի հունիս-հուլիսին անցկացվելիք մրցաշարը կպահպանի «Եվրո-2020» անվանումը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունվել է գործընկերների հետ քննարկումներից հետո։ Պահպանվել է Եվրոպայի առաջնության անցկացման 60-ամյակը նշելու տեսլականը։

Անվանումը չփոխելով՝ ՈւԵՖԱ-ն նաեւ հիշեցնում է, որ ամբողջ ֆուտբոլային ընտանիքը եղել է միասնական՝ արձագանքելով արտակարգ հանգամանքներին։

Որոշումը նաեւ նպատակ ունի Եվրո-2020-ը դարձնել կայուն բրենդ եւ չստեղծել լրացուցիչ ծախսերի եւ թափոնների աղբյուր։ Արդեն արտադրվել է մրցաշարի լոգոյով բազմաթիվ ապրանքներ, որոնք ստիպված կլինեին ոչնչացնել եւ նորը արտադրել, եթե փոխվեր անվանումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով