18:48  ,  23 ապրիլի, 2020

Լա Լիգայի ակումբների բոլոր ներկայացուցիչները կհանձնեն կորոնավիրուսի թեստ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մասնակից ակումբների բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները ապրիլի 28-ից կհանձնեն կորոնավիրուսի թեստ, հաղորդում է COPE-ը։ Լա Լիգան ակումբներից արդեն պահանջել է ցուցակները։ Մարզումների եւ առաջնության հնարավոր վերսկսումից առաջ թեստավորումը համարվում է պարտադիր պահանջ։

Սպասվում է, որ մարզումները կվերսկսվեն մայիսին, մրցաշրջանը՝ հունիսին, հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների եւ լրագրողների։

Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո 58 միավորով առաջատարը չեմպիոն «Բարսելոնան» է։ «Ռեալը» վաստակել է 56 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English