18:11  ,  22 ապրիլի, 2020

Բեքհեմը Պերեսի հետ քննարկել է Խամեսի տրանսֆերը Մայամի

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի հիմնադիր եւ սեփականատեր, 44-ամյա անգլիացի Դեւիդ Բեքհեմը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է Արքայական թիմի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը։

Դեւիդ Բեքհեմը հույս ունի Խամես Ռոդրիգեսի մեծության աստղի շնորհիվ առեւտրային օգուտներ ունենալ մեկնարկելիք մրցաշրջանում։

28-ամյա Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։ «Ռեալը» մտադիր է վաճառել ֆուտբոլիստին, որը եւս ցանկանում է փոխել թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում