18:12  ,  21 ապրիլի, 2020

«Ռեալը» դիտարկում է Յովիչին Ռուիսի հետ փոխանակելու տարբերակ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Սերբիայի հավաքականի հարձակվող Լուկա Յովիչին իտալական «Նապոլիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի (լուսանկարում) հետ փոխանակելու տարբերակ, հաղորդում է Goal.com-ը։

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ չէ Յովիչից։ «Նապոլին» դեմ չէ ձեռք բերել հարձակվողի, քանի որ հնարավոր է՝ թիմից հեռանա Լեհաստանի հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը։

24-ամյա Ֆաբիան Ռուիսը 2018-ին է «Բետիսից» տեղափոխվել Իտալիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում