17:07  ,  21 ապրիլի, 2020

Սեբաստիան Ֆետելը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ֆերարիի» հետ

Ֆորմուլա-1-ի 32-ամյա գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ֆերարիի» հետ ավելի ցածր աշխատավարձով, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։

Իտալական թիմը պատրաստ է 2021թ․ մրցաշրջանում Ֆետելին առաջարկել միայն 12 միլիոն եվրո աշխատավարձ։ Նա այժմ ստանում է 40 միլիոն եվրո եւ ակնկալում է երկու տարվա պայմանագիր։

Ֆետելի պայմանագիրը «Ֆերարիի» հետ ավարտվում է այս տարի։

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ինստագրամի սթորիսում նշել էր, որ չի երազում տեղափոխվել «Ֆերարի», սակայն հետագայում հեռացրել էր այդ սթորիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում