10:44  ,  21 ապրիլի, 2020

Ա Սերիայի թիմերը համաձայնության են եկել մրցաշրջանի վերսկսման հարցում

Իտալիայի առաջնությունը ներկայացնող թիմերը միաձայն համաձայնության են եկել դադարեցված մրցաշրջանի վերսկսման հարցում:

«Դադարեցված մրցաշարի վերսկսումը տեղի կունենա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ցուցումներով»,- ասված է Ա Սերիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա Սերիայի 7 թիմեր՝ «Տորինոն», «Սամպդորիան», «Բոլոնիան», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Ուդինեզեն» դեմ են արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել էր, որ ամեն ինչ կանի ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում